ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2021 13:54
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում
Մարտի 4-ին ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1999թ.ծնված Մ. Օ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի և 1967թ.ծնված Ս. Ն.-ի վարած «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական վթարի պատճառ է հանդիսացել Ս. Ն.-ի վարած ավտոմեքենան հանդիպակաց գոտի դուրս գալը:
Մ. Օ.-ն տրանսպորտային միջոցը վարում եր առանց վարորդական վկայականի:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: