ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2021 13:51
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածում
Փետրվարի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1993թ.ծնված Ա.Ս.-ն վարելով «DAF FT XF 105.460» մակնիշի բեռնատար թամբային քարշակ ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և կողաշրջել այն, ինչի հետևանքով Ա.Ս.-ն և ՀՀ Արարատ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ս.Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: