ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2020 14:12
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհահատվածում
Հունիսի 27-ին ժամը 15:30-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Կ. Կ.-ն, վարելով «Տոյոտա ԼՑ 150» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և բախվել Մարտունու շրջանի բնակչուհի, 1972թ.ծնված Ն. Ղ.-ի վարած «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս գլխի ձախ կեսի և ձախ ծնկահոդի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Տոյոտա ԼՑ 150» ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: