ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.05.2020 11:16
ՃՏՊ՝ Ստեփանակերտում
Մայիսի 6-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:00-ին գլխի ճակատային շրջանի քերծվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Դ. Ն.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ,1983թ. ծնված Ս. Ն.-ն վարելով «Մերսեդես Բենց B 170» ավտոմեքենան, մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 6 շենքի բակի ճանապարհահատվածում բախվել է ծառին:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: