ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.04.2020 13:24
ՃՏՊ՝մայրաքաղաքում
Ապրիլի 8-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Կ.-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Պուշկինի և Զորգե փողոցների խաչմերուկում խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել Պուշկինի փողոցի թիվ 33 բ տան պատին, ինչի հետևանքով Դ. Կ.-ն և ուղևորներ՝ մայրաքաղաքի բնակիչներ՝ 1983թ. ծնված Ս. Ս.-ն և 1984թ. ծնված Կ. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։