ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 11:47
ՃՏՊ՝մայրաքաղաքում
Դեկտեմբերի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչ,1971թ.ծնված Ս. Ս.-ի վարած «NISSAN X-TRAIL» մակնիշի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Վ.-ի վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս ուղևոր՝2019թ.ծնված Է. Վ.-ն նույն օրը ժամը 19:20-ին կզակի քերծվածք վերք, գլխի մազածածկ հատվածի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: