ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.08.2020 11:07
ՃՏՊ՝Մարտակերտ քաղաքում
Օգոստոսի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1979թ.ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1949թ.ծնված Յ. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջանային բուժմիավորում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը և անսթափ լինելը:
Նշանակվել է դատաբժկական փորձաքննություն;
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: