ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2021 12:02
ՃՏՊ՝Մարտակերտ քաղաքում
Փետրվարի 22-ին ժամը 16:40-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Սախարով-Իվանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Ս. Մ.-ի վարած «Ford Explorer »մակնիշի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Մ.-ի վարած «Ssangyong Korando» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Ford Explorer » մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: