ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.04.2020 11:04
ՃՏՊ՝Մարտունի –Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Ապրիլի 17-ին ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված
Կ. Մ.-ն, վարելով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1964թ. ծնված Բ. Ա.-ն ) գլխի գագաթնային շրջանի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում:
Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության Կ. Մ.-ն գտնվել է (0.50 մգլ.) անսթափ վիճակում և ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: