ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.05.2020 11:58
ՃՏՊ՝Շահումյանի շրջանում
Մայիսի 13-ին ժամը 06:20-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրում ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1975թ.ծնված Խ. Ա.-ի վարած «ԳԱԶ 53-07» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1971թ. ծնված Ս. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով վթարի պատճառը եղել է վարորդի անզգուշությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: