ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 15:16
ՃՏՊ՝Վանք-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Հունվարի 5-ին ժամը 01:00-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Ա. Ո.-ն վարելով «Օպել Աստրա» մակնինշի ավտոմեքենան Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ասկերան քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Է. Ո.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: