ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2021 10:55
Մարմնական վնասվածք են ստացել
Մարտի 1-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում, Սոս գյուղի վարչական տարածքում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Ճարտար քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Ա. Պ.-ի, մյուս կողմից Մարտունու շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Ա. Դ.-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմանց և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ա. Պ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու շրջբաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: