ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2021 13:52
Մարմնական վնասվածք է պատճառել
Մարտի 4-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ «Գիշվա պավարոտ» կոչվող տեղամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 11:50-ի սահմաններում, նշված տեղամասում Ճարտար քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Հ. Գ.-ն գտնվելով ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, վիճաբանության մեջ է մտել ճանապարհային ոստիկանության ծառայող Մ. Մ.-ի հետ, որի ընթացքում ձեռքով և գլխով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության Հ. Գ.-ն գտնվել է 0.275 մգ/լ անսթափ վիճակում:
Հ. Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: