ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 15:41
Մարմնական վնասվածք է ստացել ձեռքը մսաղացի մեջ մտցնելու հետևանքով
Սեպտեմբերի 2-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 20:10-ին ձախ ձեռքի մատերի տրավմատիկ վնասվածք, ամպուտացիա հարցականով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 2018թ. ծնված Ա. Ա.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:40-ի սահմաններում Ա. Ա.-ն տան խոհանոցի սեղանին դրված էլեկտրական մսաղացը գործարկելուց հետո ձեռքը մտցրել է մսաղացի մեջ, որի հետևանքով ստացել է նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: