ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2020 11:58
Մարմնական վնասվածք է ստացել ձեռքով հարվածելու արդյունքում
Սեպտեմբերի 3-ին Մարտունու շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 22:15-ին աջ վերին և ստորին կոպերի, քթի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Մարտունի քաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Գ. Գ.-ն ։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կ. Ավանեսյան փողոցում վիճաբանություն է առաջացել Գ. Գ.-ի և Մարտունի քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ն. Ա.-ի միջև, որի ընթացքում Ն. Ա.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Գ. Գ.-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: