ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2020 15:29
Մարմնական վնասվածք է ստացել պատից ընկնելու հետևանքով
Սեպտեմբերի 3-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին շտապ բուժօգնության խումբը աջ կրունկի բաց բազմաբեկորային կոտրվածք վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել Հադրութ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Կ. Բ.-ին ։
Ստուգմամբ պարզվել է, որ Կ. Բ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Հադրութ քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված նորակառույց շինության վրա աշխատելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությամբ պատից ընկնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: