ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2020 17:10
Մարմնական վնասվածք է ստացել վիճաբանության արդյունքում
Հուլիսի 5-ին Ասկերանի շրջանի բնակչուհի,1978թ.ծնված Մ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ հուլիսի 4-ին ժամը 23:00-ի սահմաններում, կենցաղային հարցեր լուծելու համար ներկայացել է Ասկերան քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Բ.-ի բակ, որտեղ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ընթացքում վերջինս քարշ տալով դուրս է հանել բակից Մ. Հ.ին ձեռքով ապտակել դեմքին և ոտքով հարվածել ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: