ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:01
Մարմնական վնասվածք է ստացել
Փետրվարի 16-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 14:20-ին ձախ ճաճանչոսկրի միջին երրորդի բաց կոտրվածքով հիվանդանոց է ընդունվել Մարտունու շրջանի բնակիչ, 2004թ. ծնված Է. Շ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 14:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի մարզադահլիճում «Սանդա-ուշու» մարտարվեստի մրցումների ժամանակ Է. Շ.-ն Մարտունի քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Զ.-ի հետ մենամարտելու ընթացքում ստացել է նշված մարմնական վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: