ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2020 10:39
Մարմնական վնասվածք է ստացել
Օգոստոսի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին ձախ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակիչ, 2016թ.ծնված Մ. Ղ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Մ. Ղ.-ն նշված վնասվածքը ստացել է օգոստոսի 25-ին ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի աղբյուրի մոտ` Ասկերանի շրջանի բնակիչ, 2010թ.ծնված Հ. Շ.-ի հետ խաղալու ժամանակ, վերջինիս կողմից Մ. Ղ.-ին հրելու և գետնին գցելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: