ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 09:24
Մարմնական վնասվածք է ստացել
Փետրվարի 12-ին Մարտունի քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ա. Գ.-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ն. Բ.-ն Լ. Պետրոսյան փողոցից իր կամքին հակառակ նստեցրել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել դեպի Մարտունու զինվորական հոսպիտալի հարակից տարածք, որտեղ ինքը փորձել է դիմել փախուստի, ինչի պատճառով Ն. Բ.-ն չորս անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին պատճառելով մարմնական վնասվածք։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: