ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2020 11:47
Մարմնական վնասվածք՝ճյուղին հարվածելու հետևանքով
Հունիսի 19-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:20-ին 5-րդ և 6-րդ կողերի փակ կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Հադրութի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Գ. Ս.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ս.-ն նշված մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 17-ին ժամը 11:00-ի սահմաններում, ծառի վրա հեռախոսային լարերը նորոգելու ընթացքում, կրծքավանդակի ձախ հատվածով ծառի կտրված ճյուղին հարվածելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: