ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2020 11:48
Մարմնական վնասվածք՝վիճաբանության հետևանքով
Օգոստոսի 11-ին անհայտ անձը փակ հեռախոսահամարից հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Աբովյան փողոցում տեղակայված թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում վիճաբանություն է տեղի ուենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:45-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1988թ.ծնված Հ. Դ.-ի և 1981թ.ծնված Ռ. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարավծներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վիճաբանությանը միջամտած 1997թ.ծնված Կ. Դ.-ն փորձել է բաժանել նրանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: