ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 17:46
Մարմնական վնասվածքներ են ստացել
Հունվարի 18-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:40-ին գլխուղեղի ցնցում հարցականով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Է. Մ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Է. Մ.-ն վնասվածքը ստացել է հունվարի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում նշված դպրոցի սպորտդահլիճում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսուցիչ՝ մայրաքաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Կ. Ա.-ի կողմից դեմքին ձեռքով ապտակելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 18-ին Ստեփանակերտի ՌՈ բաժնից հաղորդում է ստացվելԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ին մարմնական տարբեր վնասվածքներով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Է. Ս.-ն։
Ըստ Է. Ս.-ի բանավոր հայտարարության վնասվածքը ստացել է հունվարի 17-ին Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: