ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.08.2020 15:06
Մարմնական վնասվածքներ՝վիճաբանության արդյունքում
Օգոստոսի 11-ին ժամը ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 00:00-ի սահմաններում Հադրութ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքի բնակիչներ՝1996թ.ծնված Հ. Բ.-ի և 1997թ.ծնված Վ. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը քաշքշել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: