ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.02.2020 11:38
Մարտունի քաղաքի բնակիչը ծեծի է ենթարկվել
Փետրվարի 6-ին Մարտունու շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 23:00-ին իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Կ. Դ.-ն, գլխի գագաթնային մասի, ծոծրակային շրջանի պատռված վերքեր հեմատոմա, ախտորոշումով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Քարիզ» կոչվող տեղամասում առաջացած վիճաբանության ընթացքում Կ. Դ.-ին ծեծի են ենթարկել Մարտունու շրջանի բնակիչներ, եղբայրներ՝ 1984թ. ծնված Ն.Գ.-ն և 1987թ. ծնված Վ. Գ.ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: