ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.08.2018 12:56
Յուրացնելը կամ վատնելը
Ս.թ. օգոստոսի 29-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ստացվել է «Արցախկաթ» ՓԲԸ-ից ներկայացված գրությունն այն մասին, որ 2017թ. հուլիսից մինչև 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի բնակիչ,1980թ. ծնված Վ. Խ-ն հանդիսանալով «Արցախկաթ» ՓԲԸ աշխատակից, իր կողմից տարբեր խանութներ առաքված ապրանքների դիմաց ստացված ոչ բոլոր գումարներն է մուտքագրել նշված ընկերության դրամարկղ։ Չվճարված ընդհանուր գումարը ըստ հաշվապահական փաստաթղթերի կազմում է 1.603.452 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը։