Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

07.04.2022 11:13

Նախարար Կ. Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Նախարար Կ. Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
Սիրելի մայրեր, կանայք և դուստրեր
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի, և ըստ այդմ՝ մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
 
Հայ կինն իր պայքարող, արարող և ուժեղ տեսակով միշտ տարբերվել է աշխարհի մյուս ազգերի կանանցից: Մեր երկրին պատուհասած բոլոր փորձություններն ու բարդությունները մեզ հաջողվել է հաղթահարել, որովհետև տղամարդու կողքին՝ մարմնով նուրբ ու փխրուն, սակայն ոգով պինդ ու ուժեղ կին է եղել։
 
Կնոջ մեջ են մարմնավորված երկու կարևոր հատկանիշներ՝ մայրությունն ու գեղեցկությունը: Նա Աստծո ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, կյանքի առանցքը, պատվի և հպարտության կրողը:
 
Պատմությունը և դաժան ճակատագիրը, մեր երկրի համար այս ճակատագրական ժամանակաշրջանը չեն ընկճել հայ կնոջը, նա միշտ դրսևորել է հզոր կամք և հաստատակամություն:
 
Դժվար է տանը լինել կին ու մայր, հայրենիքում՝ զինվոր, պատերազմի ժամանակ՝ գթության քույր:
 
Խոնարհվում եմ այն մայրերի ու կանանց մեծության առաջ, ովքեր որդիներ ու ամուսիններ են կորցրել հայրենիքի ազատության համար մղված թեժ մարտերում, և նրանց առաջ, որոնց որդիներն այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության սահմանին:
 
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր.
 
Իմ և ՆԳ նախարարության համակարգում ծառայող բոլոր տղամարդկանց անունից շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարեկեցություն, սեր ու ջերմություն:
 
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ