Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

11.10.2021 16:39

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 04.10.2021թ.-10.10.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 04.10.2021թ.-10.10.2021թ.
2021 թվականի հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 14-ով ավելացել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը:
 
Ստացվել է ընդհանուր 52 հաղորդում, որից 40-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 35-ն արդեն բացահայտվել և ստուգման փուլում է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 1 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, խարդախության 3 դեպք:
 
Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Սպանության 1 դեպք է գրանցվել Մարտակերտում: Հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը, այգում հերկ կատարելու ժամանակ Ադրբեջանի զիված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել: Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
 
Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 4 դեպք, որից մեկը՝ խոշոր գումար հափշտակելու վերաբերյալ:
 
Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում տեղակայված շինարարական ընկերությունից 49 միլիոն 200 հազար ՀՀ դրամ գումար գողանալու մասին: ԱՀ ոստիկանության ծառայողները համագործակցելով ՀՀ գործընկերների հետ, համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքը բացահայտվել են:
 
Յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որից 17-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական:
 
Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի: Առանց վարորդական վկայականի մեքենա է վարել 7 վարորդ, 5-ը եղել են անսթափ վիճակում, 3 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: