Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

17.01.2022 17:56

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 10.01.2022թ.-16.01.2022թ.

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 10.01.2022թ.-16.01.2022թ.
Հանրապետության տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը նյութական վնասով, 9-ը՝ մարմնական:
 
Հունվարի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 49 վարորդ, 32-ը եղել է անսթափ վիճակում, 762 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին և երթևեկության բոլոր մասնակիցներին.
Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: Եղեք զգո՛, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից:
 
Հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 52-ն արդեն բացահայտվել է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 4-ական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:
 
Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 1 քաղաքացի:
 
Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 1 դեպք:
 
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Հետադարձ կապ-102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07