Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

20.09.2022 08:55

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 12.09.2022-19.09.2022

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 12.09.2022-19.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում, որից 41-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:
 
Ոստիկանության ծառայողների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 37-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված բոլոր 4 հաղորդումները: Շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, խարդախության 3, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1 դեպք:
 
Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 3 դեպք:
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 2 քաղաքացի:
 
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթների համեմատ զգալիորեն նվազել է ՃՏՊ դեպքերը: Սեպտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 13-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 7 դեպք, 5 վարորդ եղել է անսթափ վիճակում, 39-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք: Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկաններն ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն, այդ թվում՝ «Վերածննդի» հրապարակում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի ու հանրահավաքների խաղաղ ընթացքը: