Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

25.10.2021 10:33

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 18.10.2021թ.-25.10.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 18.10.2021թ.-25.10.2021թ.

2021 թվականի հոկտեմբերի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 4-ով նվազել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը իսկ 7-ով՝ ճանապարհատրանսպորտային դեպքերը:

Ստացվել է ընդհանուր 42 հաղորդում, որից 29-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 28-ն արդեն բացահայտվել է: Անբացահայտ է մնացել ընդամենը 1 հանցագործություն:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք: Բոլորը բացահայտվել են:

Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 2 դեպք:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 3, խարդախության 3, զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4, թունավորման 1 դեպք: Հայտարարվել է հետախուզում 1 անձի նկատմամբ:

Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 2 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, որից 17-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի:

Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 26 վարորդ: 10 վարորդ եղել է անսթափ վիճակում, 564-ը գերազանցել է սահմանված արագությունը:

Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: