Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

29.11.2021 11:20

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 22.11.2021թ.-28.11.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 22.11.2021թ.-28.11.2021թ.

2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 48 հաղորդում, որից 46-ն արդեն բացահայտվել է:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 7 դեպք:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 2, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անձնական ունեցվածքի գողության մեկական դեպքեր:

Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 2 քաղաքացի:

Հանրապետությունում ավելացել են թունավորման դեպքերը: Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 4 դեպք:

Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Բացահայտվել է նախկինում կատարված 3 հանցագործություն:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում 6 դեպքով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
Հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, որից 28-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:

Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 29 վարորդ, 18-ը եղել է անսթափ վիճակում, 466 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: