Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.04.2024 Արխիվ

04.10.2021 16:58

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 27.09.2021թ.-03.10.2021թ.

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 27.09.2021թ.-03.10.2021թ.
2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 32-ով նվազել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը:
 
Ստացվել է ընդհանուր 38 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 14-ն արդեն բացահայտվել և ստուգման փուլում է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպք, բոլորը բացահայտվել են:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 2 դեպք:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 2, դիակի հայտնաբերման 1, ապօրինի ծառահատման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, զենք կամ զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Հետախուզում է հայտարարվել մեկ անձի նկատմամբ:
 
Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, որից 25-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: Առանց վարորդական վկայականի մեքենա է վարել 8 վարորդ, 6-ը եղել են անսթափ վիճակում, 3 վարորդ գերազանցել են սահմանված արագությունը:
 
Հանրապետության տարածքում անվտանգ երթևեկություն կազմակերպելու և արտակարգ դեպքերից խուսափհամար ճանապարհային ոստիկանությունն իրացնում է բոլոր հնարավոր ջանքերը: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում երթեկության բոլոր մասնակիցներին պահպանել անվտանգության կանոնները:
 
Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: