Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

13.06.2022 11:24

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. Հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի համար

ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. Հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի համար

2022 թվականի հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 68 հաղորդում, որից 47-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 42-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Նախորդ շաբաթվա համեմատ հանցագործությունների թիվն ընդհանուր առմամբ նվազել է, փոխարենն ավելացել է մարմանական վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումները: Ոստիկանության ծառայողների կողմից բոլորը բացահայտվել են: Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացված 5 հաղորդումներից բացահայտվել է 2-ը:

Հանցագործությունները բացահայտելու և հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ միջոցառումներ, բնակչության հետ իրականացնելով պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ավելացել են համակարգչային հանցագործության դեպքերը: Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում այս մասով 2 հաղորդում է ստացվել: Համագործակցելով ՀՀ գործընկերների հետ, ոստիկանությունն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ևս մեկ անգամ հորդորելով բնակչությանը. կիբեռհանցագործություններից չտուժելու և նյութական վնասներ չկրելու համար՝ ցուցաբերել զգոնություն:

ՔՀ վարչությունը համագործակցելով Ստեփանակերտ քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք և բացահայտել նախկինում կատարված 4 հանցագործություն:

Բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի զենք-ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 7 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ՃՏՊ դեպքերը: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 19-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:

Ճանապարհապարեկային ծառայության կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 23 դեպք, 29 վարորդ եղել է անսթափ վիճակում, 202-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի։

Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները շաբաթվա ընթացքում ուժեղացաված ռեժիմով իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Հետադարձ կապ՝ 102