Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

28.03.2022 13:24

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է ընդհանուր 52 հաղորդում, 34-ն արդեն բացահայտվել է։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։ 

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 7 վարորդ, 10-ը եղել է անսթափ վիճակում, 45 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին.

Ցուցաբերել պատասխանատվություն և զգոնություն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները: 

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության մեկական դեպքեր։ Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:  

Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, ՆԳՆ Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության շրջանային բաժինները բնակչության կողքին են՝ շուրջօրյա ծառայությամբ: 

Բնակչության ազատ տեղաշարժը և համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների հանգիստ կազմակերպումն ապահովելու նպատակով, իրականացվում է 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Կենտրոնական ու շրջանային բաժնի ծառայողները պարբերաբար իրականացնում են այցեր ու հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: 

Ոստիկանության առջև դրված խնդիրների կատարման, ծառայողների կողմից ամենօրյա օպերատիվ-ծառայողական պարտականությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով համակարգի բոլոր ստորաբաժանումներում անց են կացվում ծառայողական պարապմունքներ: 

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել ու իրավախախտումներն ու հանցագործությունները, ԱՀ ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ 

Հետադարձ կապ՝ 1-02: