Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

27.04.2023 21:17

ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն այսօր հաշվետվությամբ ներկայացրել է 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների և գործունեության արդյունքները, որին մասնակցել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը

 ՆԳՆ  ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն այսօր հաշվետվությամբ ներկայացրել է 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների և գործունեության արդյունքները, որին մասնակցել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը
2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները ոստիկանության պետին է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Կարեն Ծատրյանը:
 
Ճանապարհային ոստիկանության կողմից 2023 թվականի1-ին եռամսյակի ընթացքում իրականացվել են իրավական, կազմակերպչական և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանս-պորտային պատահարների, վարչական իրավախախտումների և հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, հասարակական կարգի ապահովման ուղղությամբ:
 
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 17 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել՝ 18 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 պատահարի և 22 վիրավորի դիմաց: Ըստ բերված տվյալների հանրապետության տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3-ով, զոհերի քանակը աճել է 4-ով, վիրավորների թիվը նվազել է 4-ով:
 
Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ըստ շրջանների ցույց է տալիս, որ պատահարների նվազում է գրանցվել Ասկերանի և Շուշիի շրջաններում՝ մեկական դեպքով: Աճել է Ստեփանակերտ քաղաքում 4 դեպքով և Մարտակերտի շրջանում 1 դեպքով: Նույնն է մնացել Մարտունու շրջանում:
 
Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից 4-ը տեղի է ունեցել միջպետական, հանրապետական և տեղական նշանակություն ունեցող ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 5 մարդ, նախորդ տարվա 7 պատահարի և 11 վիրավորի դիմաց, իսկ 13-ը, որոնց հետևանքով զոհ չկա և վիրավորվել 13 մարդ, տեղի է ունեցել այլ քաղաքներում և բնակավայրերում, նախորդ տարվա 7 պատահարի և 11 վիրավորի դիմաց:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 դեպքով ավելացել է հետիոտնի վրաերթ բնութագրմամբ պատահարները: Գրանցված 8 պատահարի դեպքով վիրավորվել է 8 քաղաքացի:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 1-ը տեղի է ունեցել վարորդի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 16-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով:
 
Հաշվետու ժամանակահատվածում 160-ով նվազել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` 104 պատահար, ընդդեմ նախորդ տարվա 264-ի: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում:
 
Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով երթևեկող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի ուժերով իրականացվել է 12 ստուգայց (ուժեղացված ծառայություն), որի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 101 իրավախախտում:
 
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ի հայտ են բերվել 119 անսթափ վարորդ, որոնցից 16-ը զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 28 վարչական վարույթ կարճվել է, 4 վարույթ գտնվում է ընթացքի մեջ:
 
Ճանապարհային անվտանգ երթևեկությանը նպաստող բաղկացուցիչ գործոններից է հանդիսանում ճանապարհների թողունակության կարողությունը:
 
Իրականացվել է ավտոմոբիլային ճանապարհների և փողոցների տեխնիկական վիճակի 7 հետազոտություն, որոնց արդյունքներով հայտնաբերված թերությունները վերացնելու համար քաղաքաշինության նախարարություն և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկվել են համապատասխան գրություններ՝ ճանապարհահատվածներում, կամուրջներում առկա վտանգավոր փոսերը և խորդուբորդությունները վերացնելու, համապատասխանաբար կահավորելու և վերանորոգելու համար:
 
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը բավարար գնահատելով ՃՈ ծառայողների կողմից առաջին եռամսյակում կատարված աշխատանքը, հանդիպման ավարտին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղությամբ: