Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

22.11.2022 11:28

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 14.11.2022-21.11.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 14.11.2022-21.11.2022թթ.
2022 թվականի նոյեմբերի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, վերահսկելով Հանրաետության օպերատիվ իրավիճակը, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Անցած շաբաթվա ընթացքում Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 93 հաղորդում, որից 66-ը հանցագործության մասին է, դրանցից 62-նարդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է խարդախության, հափշտակության, խուլիգանության և բնակարանային գողության մեկական դեպքեր, անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 12 դեպքից 10-ը: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 2 դեպք:
 
Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 2 դեպք:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 11 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 5 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու շրջանում (Ամարասի հովիտ, Ավդուռ և Մաճկալաշեն գյուղերի վարչական տարածք): Նոյեմբերի 16-ին, 18-ին և 19-ին քաղաքացիական անձինք գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 10-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 53 դեպք, 27 վարորդ եղել է անսթափ վիճակում, 262-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով, ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում, մշտապես համագործակցելով ինչպես Արցախի՝ այնպես էլ ՀՀ իրապապահ կառույցների հետ:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17