Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

28.11.2022 11:49

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 21.11.2022-28.11.2022թթ.

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 21.11.2022-28.11.2022թթ.
2022 թվականի նոյեմբերի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, ևս մեկդեպք՝ Ասկերանի շրջանում բռնաբառության փորձի մասով: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 1 դեպք:
 
Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում՝ ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 3 դեպք:
 
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 44 դեպք, 21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 263-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա ընթացքում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները վերահսկել են Հանրաետության օպերատիվ իրավիճակը, պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով, ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում, մշտապես համագործակցելով ինչպես Արցախի՝ այնպես էլ ՀՀ իրապապահ կառույցների հետ:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17