Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

03.04.2023 11:09

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 27.03.2023-03.04.2023թթ.

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 27.03.2023-03.04.2023թթ.
2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից 25-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 22-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:
 
Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5 դեպք է արձանագրվել: Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր, ապօրինի ծառահատման 2, ինչպես նաև նախկինում կատարված 2 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում այլ հանցատեսակների նախականխման, կանխման, հանցագործությունների բացահայտման և խափանման ուղղությամբ:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:
 
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Բերդաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
 
Մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի հյուրատներից մեկում հայտնաբերել է 1950 թվականին ծնված տղամարդու դի: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով նշված հյուրատան խոհանոցում հանկարծամահ է եղել: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 6-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
 
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 9 վարորդ, 9-ը եղել է անսթափ վիճակում, 2 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
 
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07
 
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17
 
***
 
В период с 27 марта по 3 апреля 2023 года в дежурных частях центральных и районных подразделений МВД зарегистрировано 51 сообщение о преступлениях и правонарушениях, из них 25 относительно преступлений. 22 из них уже раскрыты и находятся в стадии следствия.
 
Зарегистрировано 5 случаев умышленного причинения вреда здоровью.
 
За неделю сотрудники полиции раскрыли 1 случай кражи личного имущества , 1 случай умышленного уничтожения имущества, 2 случая незаконной вырубки деревьев, также 2 преступления, совершенных в прошлом. Принимаются меры по предупреждению, выявлению и пресечению других преступлений.
 
Управление уголовного розыска полиции совместно с сотрудниками районных подразделений продолжают борьбу с наркотиками, их незаконным оборотом, выращиванием и сбытом. В течении прошедшей недели были раскрыты 3 случая.
 
За семь дней зафиксировано 4 случая нарушения границы. Вооруженные силы Азербайджана с боевых позиций открыли огонь в направлении мирных жителей Арцаха.
 
Последние занимались сельскохозяйственными работами на землях сел Тагавард, Кармир шука и Бердашен Мартунинского района. Никто не пострадал. Сельскохозяйственные работы в очередной раз были приостановлены.
 
31 марта в одном из гостевых домов, расположенном на улице Туманяна города Степанакерта, было обнаружено тело мужчины 1950 года рождения. Сотрудники полиции установили, что он скоропостижно скончался на кухне гостевого дома в результате резкого ухудшения состояния здоровья. Внешний осмотр тела не выявил следов насилия.
 
В центре оперативного управления дорожной полиции зарегистрировано 10 дорожно-транспортных происшествий, из них 6 с причинением материального ущерба, 4 с причинением телесных повреждений. В медучреждение обратились 6 граждан.
 
За указанный период 9 водителей управляли транспортным средством без водительских прав, 9 находились в состоянии алкогольного опьянения, 2 водителей превысили установленную скорость.
 
Приказом начальника полиции, в целях повышения профессиональных знаний и квалификации сотрудников полиции, продолжаются ежегодные курсы и занятия с участием сотрудников центральных и территориальных подразделений.
 
Тел для справок: 1-02, /047/94-02-07
 
Центр оперативного управления ДП- /047/94-02-17