ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2020 11:38
Նետված աթոռը դիպչել է ավտոմեքենային և վնասել
Մարտի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Օ. Պ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մարտի 18-ին ժամը 13:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 6 շենքի դիմաց տեղակայված հագուստի խանութից ոմն Կ.-ն (տվյալները պարզվում են) աթոռը նետել է Օ.Պ.-ի կնոջ` 1975թ. ծնված Գ. Պ.-ի ուղղությամբ, սակայն աթոռը դիպչել է Օ.Պ.-ի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի աջ առջևի դռանը և վնասել:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: