ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2019 14:25
Ներկայացրել է ապօրինի որսացած թուրաջը և նապաստակը
Նոյեմբերի 4-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հադրութի շրջանի բնակչուհի, 1987թ.ծնված Ա. Վ.-ի կողմից առանց հաշվառման հրացանից հրազենային վնասվածք ստանալու դեպքով նրա ամուսին՝ 1981թ.ծնված Հ. Վ.-ի շուրջ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս իր կացարանում գտնվող սառնարանից ներկայացրել է ընկերոջ՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ս. Ս.-ի կողմից ապօրինի որսացած 1 թև թուրաջ և 1 նապաստակ:
Ապօրինի որսացած թուրաջը և նապաստակը առգրավված են:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: