Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

05.10.2021 12:24

Ներքին գործերի նախարար Կ. Սարգսյանն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին

Ներքին գործերի նախարար Կ. Սարգսյանն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին, ովքեր Լեհաստանից վերադարձել են հաղթանակով։
 
Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Արցախի Կիոկուշին կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը նախարարին է ներկայացրել առաջնության արդյունքները, միաժամանակ շնորհակալություն հայտնել աջակցության և ուշադրության արժանացնելու համար:
 
Արցախցի մարզիկներն առաջնությանը մասնակցել են միմիայն հաղթանակի համար: Արեն Կարապետյանը, Արտյոմ Մնացականյանը, Արամ Միքայելյանը տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Անգելինա Աղասյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Երիտասարդներն իրենց հաղթանակը նվիրել են հայրենիքի համար նահատակված բոլոր քաջերին:
 
Նախարարը թանկարժեք նվերներով պարգևատրել է մարզիկներին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս օգնել ու աջակցել ինչով հնարավոր է:
 
«Առողջ ապրելակերպի գաղափարը պետք է մասսայականացնել երկրում, առհասարակ, այս օրերին Արցախի մասին խոսելը, Արցախի Հանրապետությունը միջազգային հա
զրթակներում ներկայացնելը՝ հայրենասիրության յուրահատուկ դրսևորում է: Ուստի, պետք է այս ուղղությամբ ներդնել բոլոր հնարավոր ջանքերը և սպորտը դարձնել անհրաժեշտություն»-հանդիպմանը նշել է Կարեն Սարգսյանը: