Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

06.11.2022 00:08

Շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. իրար են բախվել միանգամից 4 ավտոմեքենա

  Շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. իրար են բախվել միանգամից 4 ավտոմեքենա
Նոյեմբերի 3-ին ժամը 15:50-ին, ՆԳՆ Ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Սարգսյան և Գ.Լուսավորիչի փողոցները հատող խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
 
Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:40-ի սահմաններում, նշվածփողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ա.Հ.-ի վարած «Mitsubishi Outlander» և 20-ամյա Վ.Հ.-ի «Honda Fit» ավտոմեքենաները:
 
Բախումից «Mitsubishi Outlander» մեքենայի շարժիչի մասում հրդեհ է առաջացել, որից հետո վարորդը կորցնելով կառավարումը՝ ընթացել և բախվել է տեղանքում կայանված Ն. Պ.-ին (ծնված 1961թ.) պատկանող «Mercedes-Benz» ավտոմեքենային, որն էլ իր հեթին բախվել է Վ. Չ.-ին (ծնված 1977թ.) պատկանող «Nissan Versa» ավտոմեքենային:
 
Մեքենայում բռնկված հրդեհը մարվել է վթարի վայրում գտնվող մեր համաքաղաքացիների ջանքերով:
 
ՃՏՊ-ի հետևանքով «Honda Fit» ավտոմեքենայի ուղևորուհի՝ Լ. Ա.-ն (ծնված 1981թ.) մարմնական վնասվածք է ստացել և դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
 
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է դժբախտ ելքով դեպքերից խուսափելու և արտակարգ պատահարները բացառելու նպատակով ցուցաբերել զգոնություն, չգերազանցել տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, պահպանել անվտանգության կանոնները: