ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2021 11:43
Շմոլ գազի թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Մարտի 22-ին ժամը 00:05-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին ժամը 20:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1971թ.ծնված Վ. Մ.-ն, 1991թ.ծնված Ա. Մ.-ն, 1971թ.ծնված Կ. Մ.-ն, 2003թ.ծնված Ի. Մ.-ն և 1996թ.ծնված Ա. Մ.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 21-ին ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: