ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.03.2021 11:41
Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Մարտի 3-ին ԱՀ ոստիկանության քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:15-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Ասկերան քաղաքի բնակչուհի,1958թ.ծնված Ս. Ա.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում, գազօջախից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: