ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2021 11:21
Շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել
Մարտի 7-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:40-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժկական կենտրոն» ՓԲԸ են ընդունվել Այգեստան գյուղի բնակիչներ 1964թ.ծնված Գ. Հ.-ն և 1971թ.ծնված Ն. Հ.-ն, իսկ ժամը 16:40-ին նույն ախտորոշումով «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել նույն գյուղի բնակչուհի, 2014թ.ծնված Է. Բ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Մարտի 7-ին ժամը 04:40-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 02:10-ին սուր էկզոգեն թունավորում, շմոլ գազով հարցականով իրենց մոտ է տեղափոխվել 2001թ.ծնված Ս. Բ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Բ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 00:05-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Գ. Գ.-ի տանը, լոգանք ընդունելու ժամանակ, ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը: