Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

30.11.2021 18:00

Շնորհավորական ուղերձներ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

Շնորհավորական ուղերձներ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, շնորհավորում եմ բոլորիդ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Երկար տարիներ ծառայելով ոստիկանության համակարգի տարբեր օղակներում անձամբ եմ մասնակից եղել ու տեսել այն առաջընթացը, այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Ոստիկանության համակարգը կայացել և իր ներդրումն է ունեցել մեր պետականության ամրապնդման, իրավակարգի պահպանության ու պաշտպանության և ներքին անվտանգության ամրապնդման գործում:

Ոստիկանության ծառայողներն իրենց ներդրումն ունեցան նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելուց բացի՝ նվիրվեցին նաև հայրենիքի պաշտպանության գործին։ Այդտեղ ևս դուք պայքարի առաջնագծում էիք: Կառույցը պատերազմի ժամանակ ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված ոստիկաններին։ Հավերժ փառք մեր նվիրյալներին։

Պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ և առկա խնդիրներին ու մարտահրավերներին լուծում տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համագործակցությունը նույնպես նոր որակ է ստացել։

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության համակարգի ողջ անձնակազմին, մաղթում արժանապատիվ ծառայություն, հաջողություն և ամենայն բարիք։

ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան

***

Նոյեմբերի 30-ին Արցախում նշվում է ոստիկանության ծառայողի օրը: Այս առիթով ԱՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը շնորհավորական ուղերձ է հղել:

Ոստիկանության հարգե՛լի աշխատակիցներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ձեզ է վստահված քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթը, որը դուք արժանապատվորեն եք իրականացնում։

Մեծ է ձեր ավանդը նաև արցախյան երրորդ պատերազմում:

Դժբախտաբար ձեր շարքերից ևս անդառնալի մարդկային կորուստներ ունեցաք:Հիմա դուք շարունակում եք կատարել ձեր աշխատանքը կրկնապատկված պատասխանատվությամբ՝ ապահովելով քաղաքացիների, հարկ եղած դեպքում՝ նաև երկրի անվտանգությունը:

Անսպառ ուժ և նպատակների իրականացում եմ մաղթում , և թող որ ձեր ծառայությունը անցնի խաղաղ պայմաններում։

ԱՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյան

 ***

«Հարգարժա'ն ՆԳ նախարար Կարեն Գրիգորիի

Հարգելի' ոստիկանապետ Արտեմ Անատոլիի

Համակարգի հարգելի' ծառայողներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։

Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։

Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։

Սիրելի' ոստիկաններ

Դուք մշտապես կանգնած եք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում, որը հատկապես ակնհայտ դրսևորվեց Արցախին պատուհասած պատերազմների օրերին։

Ցավոք, համակարգի ծառայողներից շատերն ընկան հայրենիքի պաշտպանության ժամանակ, բայց նրանց հիշատակն ու անբասիր նկարագիրը, անաչառ և ուժեղ ոստիկանի կերպարը ՝որպես չափանիշ ու աշխատանքի և ծառայության ուղենիշ, փոխանցվելու է գալիք սերունդներին։

Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրում օրինապահպանության ամրապնդման, քաղաքացիների անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության գործում։

Համոզված եմ, որ այն առաքելությունն ու պատգամները, որ ստանձնել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգի յուրաքանչյուր ծառայող, այսուհետ ևս պատվով ու արժանապատվությամբ է իրագործելու՝ հանուն Արցախի և մեր ժողովրդի բարօրության։

Անփորձանք ու խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն եմ մաղթում։

ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյան

***

Ոստիկանության աշխատողի օրը Ստեփանակերտի քաղաքապետը հյուրընկալել է մի խումբ ոստիկանների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների և Ոստիկանության միջև բազմամակարդակ ու բազմաճյուղ փոխգործակցության ամրապնդման գործում: Շնորհավորելով օրվա հերոսներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Դավիթ Սարգսյանը կարևորել է նրանց շուրջօրյա հետևողական աշխատանքը մայրաքաղաքում կարգուկանոնի ապահովման, հանցածին երևույթների կանխարգելման համատեքստում:

Ծրագրվում է համագործակցության եզրերը անընդհատ ընդլայնել։

Հյուրերը քաղաքապետից շնորհակալագրեր են ստացել՝ մասնագիտական տոնի առթիվ:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան