ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2020 17:47
Շրջայց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում
Այսօր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ,արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մհեր Աղաջանյանն այցելել են Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել ազատազրկման ենթարկված անձանց կացության պայմաններին,ինչպես նաև լսել վերջիններիս հուզող հարցերը։