Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

30.07.2022 22:56

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները` համատեղ ՃՈ ծառայողների, ընդգրկվել են հերթական հատուկ միջոցառումներին

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները` համատեղ ՃՈ ծառայողների,  ընդգրկվել են հերթական հատուկ միջոցառումներին
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, երեկ հուլիսի 29-ին, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները:
 
Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ, Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու պատահարները:
 
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին՝ նախ տվել է համապատասխան մի շարք հանձնարարականներ:
 
Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:
 
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
 
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու դեպքեր: Ոստիկանության ծառայողները մեքենաներում հայտնաբերել են նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք:
 
Այս մասին հավելյալ տեղեկությունները կհրապարկվեն 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներում, Police.nk.am կայքում և ՆԳ նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
 
Խստացված ռեժիմով ծառայությունը Հանրապետության տարածքում կիրականացվի պարբերաբար: