Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

06.05.2022 14:27

Ոստիկանության ենթասպա Աշոտ Դալլաքյանը կդառնար 41 տարեկան

Ոստիկանության ենթասպա Աշոտ Դալլաքյանը կդառնար 41 տարեկան
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոն, ծաղիկներ խոնարհել և խնկարկել ոստիկանության ենթասպա Աշոտ Ռուբենի Դալլաքյանի շիրմաքարի պատվանդանին, համակարգի ամբողջ անձնակազմի անունից շնորհավորել հերոս ոստիկանի երկնային ծնունդը, զորակցություն հայտնել Դալլաքյանների ընտանիքի անդամներին ու մտերիմներին:
 
ԱՀ ոստիկանության համակարգում Աշոտը ծառայության է անցել 2009թ. օգոստոսի 3-ից: 2019թ. հոկտեմբերի 4-ին նշանակվել է քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի փակ ուղղիչ տեղամասի կրտսեր տեսուչ։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ Աշոտը մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
 
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
ՆԳՆ ծառայողներն այնուհետև հարգանքի տուրք են մատուցել ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի շիրմաքարին: